Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

Բնական պաշարների ապօրինի օգտագործման հետևանքով 3,2 մլն դրամի վնաս է պատճառվել

Բնական պաշարների ապօրինի օգտագործման հետևանքով 3,2 մլն դրամի վնաս է պատճառվել
27.06.2018 | 13:10

Բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեղեկատվության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ուսումնասիրությամբ պարզվել է, որ տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցի ընթացքում ՀՀ Գեղարքունիքի մարզի տարածքում հայտնաբերվել են անհայտ անձանց կողմից բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման՝ հրաբխային խարամի և սևահողի՝ 74,872 խորանարդ մետր լեռնային զանգվածի արդյունահանման դեպքեր, որոնց հետևանքով, շրջակա միջավայրին, ընդերքում պարփակված օգտակար հանածոներին պատճառվել է 3 266 786 դրամի վնաս:


ՈՒսումնասիրության շրջանակներում հանձնարարական է ուղարկվել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին՝ օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու՝ սահմանված կարգով չգրանցված կամ հարկային մարմիններում չհաշվառված կամ լիցենզիա (թույլտվության) չունեցող անձանց ապօրինի ընդերքօգտագործման, արդյունահանված լեռնային զանգվածի և հողի ապօրինի արդյունահանման, ապօրինի իրացման հնարավոր հանգամանքները հայտնաբերելու և բացահայտելու համար: Հարուցվել է քրեական գործ, նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Դիտվել է՝ 6291

Մեկնաբանություններ